Բաժիններ՝

Թրամփի քարոզարշավի ժամանակ կրակոցներ են հնչել (թարմացվող)

Փենսիլվանիայում նախընտրական հանդիպման ընթացքում կրակել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ուղղությամբ, վնասվել է նրա ականջը։

Գաղտնի ծառայության գործակալները Դոնալդ Թրամփին դուրս են հանել բեմից:

Անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Թրամփը «լավ վիճակում է»:

Հաղորդվում է, որ ենթադրյալ կրակողը սպանվել է, զոհվել է նաև նախընտրական հավաքի մասնակիցներից մեկը, ևս մեկը ծանր վիճակում է:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները լրագրողներին ասացին, որ իրենք նախապես պարզել են ենթադրյալ կրակողի ինքնությունը, սակայն պատրաստ չեն դա անել հրապարակայնորեն: Նրանք նաև հայտնել են, որ դեռ չեն պարզել շարժառիթը։ 78-ամյա Թրամփը դեռ նոր էր սկսել իր ելույթը, երբ հնչել են կրակոցները։

Թրամփի դեմքն արյունոտվել էր: Թրամփի անվտանգության աշխատակիցները շրջապատել են նրան, սակայն Թրամփը բարձրացել է ամբիոն և երեք անգամ բղավել «Պայքարեք»։

Փենսիլվանիա նահանգում իր քարոզարշավի ժամանակ կրակոցներից հետո ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հիվանդանոցից շնորհակալություն է հայտնել Գաղտնի ծառայության աշխատակիցներին, ցավակցել զոհվածի ու վիրավորների հարազատներին։

«Անպատկերացնելի է, որ նման բան կարող է տեղի ունենալ մեր երկրում»,-գրել է նա սոցիալական ցանցերում։

Տեղի ունեցածը խստորեն դատապարտել է նաև նախագահ Ջո Բայդենը։

«Ես ատում եմ Թրամփին, ես ատում եմ հանրապետականներին»,-հայտարարել է Թրամփի հանրահավաքի ժամանակ կրակոցներ արձակած 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը։

Մինչ մահափորձը նա տեսանյութ է հրապարակել։

Թրամփը մահափորձից հետո ժամանել է Նյու Ջերսի

Նա ուժեղացված հսկողության տակ է։

Գնդակը խոցեց աջ ականջիս վերին հատվածը։ Լսեցի սուլոց, կրակոցներ և զգացի, որ գնդակը պատռում է մաշկս։

Սկսվեց ուժեղ արյունահոսություն, և ես հասկացա, թե ինչ է կատարվում։

Դոնալդ Թրամփ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս