Կարեն Անդրեասյանի անվան ԲԴԽ-ն դադարեցրեց Ալեքսանդր Ազարյանի հետ առնչվող ևս մեկ դատավորի լիազորությունները 

Քիչ առաջ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դադարեցրեց Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր, Դատավորների միության փոխնախագահ Արթուր Ստեփանյանի լիազորությունները։ Պատճառը նույնն է. դատական ակտերի ուշացում։ Խնդիրն այն չէ, որ Արթուր Ստեփանյանը ակտ չի ուշացրել, այլ այն, որ համատարած բոլոր ուշացնողներից թիրախավորվում են քչերը, Կարեն Անդրեասյանի քիմքին անհաճո դատավորները։

Նույնը Արթուր Ստեփանյանի պարագայում է։ Գաղտնիք չէ, որ վերջինս մտերիմ հարաբերություններ ունի Դատավորների միության նախագահ, Վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ, ով շատ կոշտ քննադատության է ենթարկում Կարեն Անդրեասյանին` պնդելով, որ վերջինիս գործողությունները վաղ թե ուշ ստանալու են քրեաիրավական գնահատական։

Կարեն Անդրեասյանը Կարեն չէր լինի, եթե չունենար Ալեքսանդր Ազարյանի մտերիմների ցուցակ ու չընկներ նրանց հետևից։ Դավիթ Հարությունյանի, Զարուհի Նախշքարյանի լիազորությունների դադարեցումից հետո հերթը փաստորեն Արթուր Ստեփանյանինն էր։ Թե ով կլինի հաջորդը, կիմանանք շուտով։ Շատ սպասեցնել չեն տա։ Կարեն Անդրեասյանն, իհարկե, կարող է ինչպես միշտ, մեղքն իր վրայից գցել, թաքնվել որևէ մեկի թիկունքում ու հանդես գալ զոհի դիրքերից, և դրա համար էլ ԲԴԽ նախագահի անունն է Կարեն Անդրեասյան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031