Բայրամովը նշել է Հայաստանի հետ խաղաղության հասնելու պայմանը
Առջևում շատ նպատակներ կան, առաջնահերթություն է Ադրբեջանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգների վերացումը, լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Հասարակությունը պարբերաբար տեղեկացվում է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջնահերթությունների մասին։ Ցավոք, Հայաստանի Սահմանադրությունը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Ամբողջկան խաղաղության հասնելու համար այդ գործոնը պետք է վերացվի»,- ասել է ԱԳՆ ղեկավարը՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին։