Մեր առաքելությունն է վերադարձնել իշխանությունը ժողովրդին. «Սրբազան պայքար»

«Սրբազան պայքար» շարժումը շնորհավորել է Սահմանադրության օրվա առիթով։

«Մեր երկրի Մայր օրենքի առաջին հոդվածը պնդում է՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Մեր պարտքն է ժամանակակից իրողությունները համապատասխանեցնել Սահմանադրության պահանջներին։

Մայր Օրենքի երկրորդ հոդվածն ասում է՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Մեր առաքելությունն է վերադարձնել իշխանությունը ժողովրդին և միասնական ջանքերով հասնել չարի նկատմամբ բարու հաղթանակին։

Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը։

Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»,- նշված է շնորհավորանքում։

Տեսանյութեր

Լրահոս