Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը նոր խոչընդոտներ է ստեղծում՝ ձգձգելով դրա ստորագրումը․ Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման շուրջ ընթացող բանակցություններին զուգահեռ Երևանը, ցավոք սրտի, Բաքվի կողմից տեսնում է այդ գործընթացն արհեստականորեն ձգձգելու համար ստեղծվող նորանոր խոչընդոտներ։

Այս մասին Միրզոյանը հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու համար։

«Մենք շատ կարևորում ենք սահմանազատման գործընթացի շարունակումը ՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Զուգահեռ ընթանում է խաղաղության համաձայնագրի պատրաստումը, Հայաստանն այստեղ ևս շատ կառուցողաբար է տրամադրված։ Հայաստանի առաջարկները և մոտեցումները թափանցիկ են»,- ընդգծել է նախարարը՝ հայտարարելով, որ Հայաստանն իրատեսական է համարում մեկ ամսվա ընթացքում ինտենսիվ աշխատանքի միջոցով ավարտել պատրաստումը և ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ։

Միրզոյանը նորից հայտնել է, որ այս առաջարկի շուրջ Հայաստանն Ադրբեջանից չի ստացել դրական արձագանք․ «Հակառակը, մենք տեսնում ենք նոր, վստահաբար կարող եմ ասել արհեստական խոչընդոտներ են ստեղծվում գործընթացը երկարաձգելու համար, բայց մենք շարունակում ենք հավատալ, որ իսկապես կա պատմական հնարավորություն տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատելու համար»,- ասել է Միրզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031