Երևանի քաղաքապետարանը՝ ենթակա կառույցներով, ապրում է իր պատմության ամենակոռումպացված ժամանակաշրջանը. Րաֆֆի Ասլանյան
Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Չեմ կարող ասել, թե Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ձերբակալումը որքանով է հիմնավորված, սակայն մի բանում գրեթե համոզված եմ՝ Երևանի քաղաքապետարանը ենթակա կառույցներով ապրում է իր պատմության ամենակոռմպացված ժամանակաշրջանը։ Հատկապես մեծ կոռուպցիոն կախում ունեն կառուցապատողներից, որը վկայող օրինակներից մեկը հանդիսանում է մինչև օրս շինհրապարակներում տեղադրված ապօրինի, քաղաքացիների կյանքի ու առողջության համար վտանգավորության ամենաբարձր աստիճանն ունեցող արտադրական օբյեկտների՝ բետոնհանգույցների աշխատանքը։
Տեսե’ք, թե ամիսներ առաջ ինչ է պատասխանել այդ կապակցությամբ թաղապետերից մեկը»