Աթլետ Երվանդ Մկրտչյանը կմասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերին
Փարիզի ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանը կունենա մեկ աթլետ մասնակից:
Խաղերի մասնակցության իրավունք է ստացել վազորդ Երվանդ Մկրտչյանը:
Մինչ այս Փարիզ-2024-ի ուղեգիր է ապահովել 14 մարզիկ՝ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (ազատ ոճ, 65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ), բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը: