Բաժիններ՝

Սի Ծինփինը մեկնել է Ղազախստան

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է միջազգային ուղևորության, որի ընթացքում Աստանայում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստին, նա նաև պետական ​​այցերով հրավիրված է Ղազախստան և Տաջիկստան։ Այդ մասին հաղորդել է Xinhua գործակալությունը։

«Բացի պետական ​​այցից, ես մասնակցելու եմ ՇՀԿ-ի՝ Աստանայում կայանալիք գագաթնաժողովին: Իր նախագահության շրջանակներում ղազախական կողմը կատարել է վիթխարի արդյունավետ աշխատանք, ինչն օգնել է մեր կազմակերպության հեղինակության բարձրացմանը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով Աստանայի գագաթնաժողովը կավարտվի բարձր նոտայով, կհամախմբի ՇՀԿ-ի մեծ ընտանիքը և կբացի համագործակցության նոր էջ»,- ասված է Չինաստանի ղեկավարի ՝ «Չինաստան և Ղազախստան. ընդհանուր ձգտում դեպի նոր հորիզոններ» հեղինակային հոդվածում, որի տեքստը հրապարակել է ղազախական Kazinform գործակալությունը։

ՇՀԿ-ի անդամ երկրների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստը տեղի կունենա հուլիսի 4-ին Աստանայում։ Հանդիպմանը հրավիրված են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և մի շարք միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս