Հունգարիայի վարչապետը մեկնել է Կիև
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն հուլիսի 2-ի առավոտյան մեկնել է Կիև՝ բանակցություններ վարելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Այդ մասին հայտնել է Հունգարիայի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Բերտալան Հավաշին։
«Հանդիպման հիմնական թեման խաղաղության հասնելու հնարավորությունն է», – մեջբերել է նրա խոսքը MTI լրատվական գործակալությունը:
Հավաշին նշել է, որ Օրբանը և Զելենսկին կքննարկեն նաև հունգարա-ուկրաինական երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցերը: