Բաժիններ՝

Թմրամիջոց օգտագործած երիտասարդներից մեկի մոտ դանակ, հրազենի նմանվող առարկա և փամփուշտներ կային

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունիսի 28-ի ժամը 21.30-ին Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի բնակիչ՝ 29-ամյա և Երևան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա երկու երիտասարդի՝ վերջինիս «Տոյոտա Կորոլա» մեքենայով հանդերձ:

Խուզարկությամբ 29-ամյա երիտասարդի պայուսակում հայտնաբերվել են դանակ, ինքնաշեն հրազենի նմանվող առարկա, «ՏՕԶ» տեսակի 5,6 մմ տրամաչափի երկու փամփուշտ և ածխացած հետքերով ապակե գլանակ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը իրենն է, իսկ կաթուցիչով օգտագործել է կանեփից պատրաստված թմրամիջոց: 34-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ներարկիչ՝ օգտագործված վիճակում: Նա հայտնել է, որ ինքն իրեն ներարկել է մեթադոն տեսակի թմրամիջոց, նաև հայտնել է, որ մեքենայի սրահում ունի մեթադոն տեսակի թմրամիջոցով լցված պլաստմասե երկու տարա:

34-ամյա երիտասարդի «Տոյոտա Կորոլան» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031