«Չայնիի» ոլորաններում բախվել են «Honda Elysion»-ն ու «BMW»-ն․ վերջինը կոտրել է ծառն ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են 23-ամյա Ստեփան Ավագյանի վարած «BMW» մակնիշի և 36-ամյա Սուրեն Փանոսյանի վարած «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Բախման հետևանքով էլ «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, ապա կոտրել ծառն ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքաղիներ ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհով անցնող գառների հոտը։