Որպես անհետ կորած որոնվող 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է
![](https://168.am/wp-content/uploads/2024/07/imgonline-com-ua-Resize-2a0a4FkmfsYgDz7.jpg)
Հունիսի 24-ին հաղորդվել էր 2003 թ. ծնված Կառլոս Զարագոզայի անհետ կորելու մասին: Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա հունիսի 28-ին Երևանի Վ. Անանյան փողոցում հայտնաբերվել և տեղափոխվել է Հրազդանի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: