Հատուկ տգետների համար եմ ասում՝ ոչ կուսակրոնությունն եմ թողել, ոչ հոգևոր կոչումս. Սրբազան

Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում հարկ է համարել շեշտել. «Ես ո՛չ կուսակրոնությունն եմ թողել, ո՛չ իմ հոգևոր կոչումից եմ հրաժարվել, զուտ գործունեությունը, որպես այդպիսին, դադարեցված է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր այլ իրադրության մեջ ենք ապրում»:

Սրբազանը հավելել է նաև, որ արվում է այն, ինչ ամեն օր հայտարարվում է, իմփիչմենթի գործընթացն էլ ընթացքի մեջ է:

Անդրադառնալով անհնազանդության ակցիաների մասնակիցների, պատգամավորների նկատմամբ ոստիկանության գործողություններին և, մասնավորապես, ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի՝ քաղաքացուն լակոտ անվանելուն, Բագրատ Սրբազանն ասել է, որ դրա համար, անշուշտ, ներողություն պիտի խնդրեն:

«Եվ ասեմ ձեզ, ներողություն պիտի խնդրեն իրենց տերերից, ում ևս լակոտ են անվանել, որովհետև նման վարքագիծն է լակոտություն անվանել, չէ՞, ճի՞շտ եմ ասում: Իսկ նման վարքագիծ նրանք դրսևորել են 2018 թվականին: Եվ երբ ասում ես՝ լակոտ, լակոտություն, ուրեմն՝ քո տերերին ես առաջին հերթին ասում՝ լակոտներ, խորքում նրանցից պիտի ներողություն խնդրի, կամ պիտի պատժվի»,- նշել է նա:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս