Փլուզում Դավիթ Բեկի փողոցում. մոտ 2 մետր խորությամբ փոս է առաջացել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 25-ին ժամը 07:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում մոտ 2 մետր խորությամբ փոս է առաջացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 7/5 հասցեի մոտակայքում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, տեղի է ունեցել փլուզում:
Տեղեկատվությունը փոխանցվել է Կոմունալ տնտեսության վարչություն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։