Արման Բաբաջանյանը խեղաթյուրում է անգամ սեփական անցյալը. Տեր Եսայի քահանա Արթենյան
Տեր Եսայի քահանա Արթենյանը գրում է. «Վերջին օրերին վերստին ակտիվացել է Արման Բաբաջանյանը՝ իրեն հասանելի միջոցներով անհարկի վերագրումներ կատարելով և սին մեղադրանքներ հնչեցնելով Հայոց Եկեղեցու, Ամենայն Հայոց Հայրապետի, եկեղեցականների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ ընդգրկված Բագրատ արքեպիսկոպոսի հասցեին։
Իր ցեխարձակումներում Ա․ Բաբաջանյանը որևէ խտիր չի դնում միջոցների միջև, հաճախ ապերախտությամբ մոռացության տալով Եկեղեցու ավանդն իր կյանքում՝ խեղաթյուրում է անգամ սեփական անցյալը։ Մի բանում նա ճիշտ է՝ իրեն շատ լավ, համակողմանիորեն ճանաչում են Եկեղեցում շատերը, անցյալը հայտնի է։ Ձախողվելով հոգևոր ասպարեզում՝ վերջինս այժմ էլ փորձում է իր տեղն ամեն գնով հարթել քաղաքական դաշտում։ Սակայն արդյո՞ք հաճոյախոսությունն ու ամբարտավանությունը, կեղծելն ու զրպարտելը քաղաքական գործչի որակներ են։ Հատկապես իր դեպքում պարկեշտությունն ու բարեկրթությունը խիստ անհրաժեշտ են»։