Կադրային վերանշանակումներ՝ Զինված ուժերում և մեկ նոր նշանակում

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Զինված ուժերում ՀՀ նախագահի հրամանագրերով տեղի են ունեցել կադրային վերանշանակումներ, որոնք պայմանավորված են զինված ուժերի բարեփոխումների շրջանակում 2023 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով՝ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ նոր կանոնադրությունների և կառուցվածքի հաստատման հանգամանքով:

Եվ այսպես՝

Սամվել Մինասյանին նշանակել Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար՝ ազատելով Տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարի պաշտոնից:

Սմբատ Գրիգորյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից:

Կարդացեք նաև

Գեղամ Փաշիկյանին նշանակել պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ապահովման վարչության պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից:

Արամ Պողոսյանին նշանակել պաշտպանության նախարարության թիկունքային ապահովման վարչության պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից:

Մհեր Շիրինյանին նշանակել պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից:

Հրաչ Ստեփանյանին նշանակել պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետի պաշտոնից:

ՀՀ նախագահի հրամանագրով Վահրամ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ (մեր տեղեկություններով, նա ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատարը չէ):

Հիշեցնենք, որ այս պաշտոնը թափուր էր այն բանից հետո, երբ գեներալ Կարեն Գրիգորյանը փետրվարի 14-ին նշանակվել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:

Տեսանյութեր

Լրահոս