Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ․ News.am

Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանը։

«Գյուղացիներն են տեսել, նաև Ներքին Հանդ եկողներն են պատմում, որ հենակետերն են հավաքում։ Դա նկատել ենք արդեն երեկվանից»,- ասաց Ներքին Հանդի գյուղապետը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը հաղորդել էր, որ ռուս սահմանապահները դուրս են գալու Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից, ինչպես նաև՝ «Զվարթնոց» օդանավակայանից։

Տեսանյութեր

Լրահոս