Իսլամական 5 պետություն մտադիր է Իսրայելի հարցում հետևել Թուրքիայի օրինակին
Թուրքական մեդիայում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի կողմից վերջերս Իսրայելի հետ աևտրաշրջանառության կասեցման մասին ընդունված որոշումը որոշ իսլամական պետությունների համար եղել է օրինակելի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ աֆրիկյան Գամբիա պետությունում մայիսի 4-ին անցկացված «Իսլամական համագործակցության կազմակերպության» (İİT) գագաթնաժողովում 5 իսլամական պետություն քննարկել է Իսրայել բեռներ փոխադրող նավերի համար իրենց նավահանգիստները փակելու հարցը:
Հիշեցնենք, որ թուրքական կողմի նման որոշումը պայմանավորված էր Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի հատվածում իրականացվող ռազմական գործողություններով:
Թուրքիան 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր սրված պաղեստինա-իսրայելական հակամարտության ֆոնին բացեիբաց և ամենաբարձր մակարդակով մինչ օրս հայտարարում է Պաղեստինին աջակցելու մասին: