Կուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկվեն․ Փաշինյանը՝ Պուտինին

Քիչ առաջ Կրեմլում մեկնարկեց Փաշինյան-Պուտին հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը սկսեց, ասելով, թե մտադիր է իր զրուցակցի հետ քննարկել երկկողմ և տարածաշրջանային հարցերը։

«Վերջին անգամ մենք հանդիպել ենք անցած տարվա դեկտեմբերին, կուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկվեն, իհարկե, տնտեսական բլոկի մասին արդեն քննարկել ենք (Բարձրագույն Եվրասիական տնտեսական – խմբ.) խորհրդի նիստում։ Հուսով եմ և վստահ եմ, որ մենք կքննարկենք երկկողմ հարաբերությունների կարևոր հարցեր, տարածաշրջանային խնդիրներ»,- ասաց Փաշինյանը։

Նա շնորհակալություն հայտնեց Պուտինին ջերմ ընդունելության և ԵԱՏՄ գագաթնաժողովի հիանալի կազմակերպման համար՝ ասելով, որ ուրախ է տեսնել Ռուսաստանի ղեկավարին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031