Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Այցի նպատակը եղել է մայիսի 8-ին կայացացած Թուրքիա-Ադրբեջան միջկառավարական համատեղ տնտեսական հանձնաժողովի 11-րդ նիստին մասնակցությունը:
Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերություններին, առևտրային համագործակցությանը, ներդրումների, մաքսային և կրթական ոլորտներին առնչվող հարցեր:
Նիստի արդյունքում՝ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի և Ալի Ասադովի կողմից արձանագրություն է ստորագրվել:
Երկօրյա պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է փոխանցել 2024 թվականի նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29-ին մասնակցության վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավեր նամակը։