«Զանգեզուրի միջանցքի» բացումը կօգնի Հայաստանին հաղթահարել մեկուսացումը և լրացուցիչ եկամուտներ ստանալ տարանցման վճարներից․ Ամիրբեկով

«Զանգեզուրի միջանցքի» բացումը կօգնի Հայաստանին ոչ միայն բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, այլև լրացուցիչ եկամուտներ ստանալ տարանցման վճարներից. այս մասին գերմանական «Zeit» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Այս կերպ Հայաստանը նույնպես կարող էր հաղթահարել իր մեկուսացումը։ Եթե պաշտոնական Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից և երկաթուղուց, Ադրբեջանը նման երթուղի կկառուցի Իրանի տարածքով։ Մենք կարող ենք ճանապարհ և երկաթուղի կառուցել ավելի հարավ՝ Իրանով, և այն ընդամենը 10 կմ երկար կլինի»,-  հայտարարել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031