Արտակարգ դեպք՝ Ստամբուլի օդանավակայանում
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/362.png)
Մայիսի 8-ին Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել:
Մասնավորապես ամերիկյան «FEDEX» ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռը կոպիտ վայրէջք է կատարել շասսիի (Ինքնաթիռի կենտրոնական հատվածում, դեպի ներքև տեղադրված անիվներ) անսարքության պատճառով:
Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ չնայած կոշտ վայրէջքին տուժածներ չկան: Կադրերը տեսանյութում:
շ