2023 թվականին Հայաստանում ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմել է 8170 դոլար
2023 թ. ՀՀ-ում բնակչության մեկ շնչի հաշվարկով համախառն ներքին արդյունքը կազմել է 8 170 ԱՄՆ դոլար կամ 3 մլն 206 674 դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն` ներկայացնելով ՀՆԱ-ի՝ 2022 թ. վերջնական հաշվետու և 2023 թ. վերանայված ցուցանիշները:
Նշվում է, որ 2023 թ. առաջին եռամսյակում ՀՆԱ-ն կազմել է 1551 դոլար և առավելագույն մակարդակին հասել է 4-րդ եռամսյակում՝ 2 501 դոլար:
Ինչ վերաբերում է 2022 թվականին, ապա այդ տարի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմել է 6 661 դոլար: