«Քյոխը» այս պահին հարցաքննվում է որպես վկա Միքայել Արզումանյանի գործով
«Եղնիկների» նախկին հրամանատար Կարեն Ջալավյանը՝ «Քյոխը», Հակակոռուպցիոն դատարանում այս պահին հարցաքննվում է։ Նա վկա է ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԲԴԽ մամուլի ծառայությունից։
Նշենք, որ գործը քննվում է դռնփակ ռեժիմով։
Հիշեցնենք` 2022թ. սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
Արզումանյանը կալանավորվել է սեպտեմբերի 1-ին և մինչ օրս գտնվում է կալանքի տակ: