Բաժիններ՝

Ռեալը պատրաստ է Մոուրինյոյի հեռանալուն. Punto Pelota

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն կազմել է այն մասնագետների ցանկը, ովքեր կարող են փոխարինել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին: Այս մասին հայտնում է Punto Pelota-ն:

Աղբյուրի տվյալներով` Պերեսը պատրաստ է «Ռեալի» նախագահների խորհրդին ներկայացնել 4 թեկնածություն` Յուրգեն Կլոպին («Բորուսիա»), Կարլո Անչելոտիին (ՊՍԺ), Անդրե Վիլաշ-Բոաշին («Տոտենհեմ») և Անտոնիո Կոնտեին («Յուվենտուս»):
Իսպանացիներն ամենաքիչ հնարավորությունն ունեն Կոնտեի հարցում, իսկ ֆավորիտը Վիլաշ-Բոաշն է, ով ձախողվեց «Չելսիում», սակայն բավականին լավ արդյունքներ է գրանցում «Տոտենհեմի» հետ:
Կլոպի տարբերակը նույնպես քիչ հավանական է, քանի որ անձամբ գերմանացի մասնագետը չի ցանկանում փոխել աշխատանքի վայրը, իսկ Անչելոտին դիտարկվում է որպես պահեստային տարբերակ, չնայած որ հենց նրա թեկնածությանն է հակված Ֆլորենտինո Պերեսը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս