Վազգեն Մանուկյանի սկանդալային հայտարարությունը. մամուլ
«Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն օրերս «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող Սաթիկ Սեյրանյանի հեղինակային հաղորդաշարի ժամանակ սկանդալային հայտարարություն է արել»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
«Ըստ նրա վարչապետ Տիգրան Սարգսյանի ձեռքերն ու ոտքերը կապված են, ինչի պատճառով էլ նա չի կարող նորմալ աշխատել: «Ես լինեի Սերժ Սարգսյանի փոխարեն, Տ. Սարգսյանին կթողնեի, լիազորություններ կտայի, լրիվ այն լիազորությունները, որ պետք են վարչապետին… Ձեռքերն ու ոտքերն արձակի՛ր, ու եթե չի ստացվում, նո՛ր հանիր»,- ասել է նա:
Նկատենք, որ այս հայտարարության հեղինակը Հանրային խորհրդի նախագահն է, որն ի պաշտոնե քաջածանոթ է իշխանական կուլիսներում կատարվող անցուդարձին, ավելին, համարվում է գործող վարչապետի քաղաքական կնքահայրը և մտերիմը»: