Ոստիկաններն անմեղ են. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ ոստիկանությունը գեղարվեստական վեպ հիշեցնող ոճով մի պարզաբանմամբ արձագանքել է մեր հրապարակմանն այն մասին, որ վարորդների վճարած տուգանքները տեղ չեն հասնում և ժամանակի ընթացքում դրանք բազմապատկվում են։
«Ո՞րն է ոստիկանության մեղքը, եթե վճարային կազմակերպությունների կողմից ներկայացված տվյալների և ոստիկանության տվյալների համեմատության արդյունքում վճարումը չի փաստվում»,- չգիտես ումից է դժգոհում ոստիկանությունը։
Իսկ թե ո՞րն է քաղաքացու մեղքը, որը վճարել է տուգանքը, բայց դա ապացուցելու համար պետք է օրեր կորցնի տարատեսակ կազմակերպությունների հարցումներ անելով, ոստիկանությանը բնականաբար չի հուզել։ Բայց այս պատմությունը շարունակություն ունի, որին դեռ կանդրադառնանք։ Շեշտենք, որ ոստիկանությունը չի հերքել տեղեկատվությունը, որ 2012թ. վարորդներից ավելի քան 6 միլիարդ դրամ է հավաքել, ինչը 2011-ի համեմատ 32 տոկոսով ավելին է»։