Արմեն Արզումանյանը` Միքայել Մինասյանի փոխարե՞ն. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ապրիլի 9-ի երդմնակալությունից հետո հրաժարվել նաև իր մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի ծառայություններից և վերջինիս հետ ուղարկել մեդիաոլորտ:
Ըստ նույն աղբյուրների, հնարավոր է, Արզումանյանը գործուղվի Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ նորանշանակ դեսպան Միքայել Մինասյանի սեփականությունը հանդիսացող PanArmenina Media հոլդինգ, որտեղ ղեկավար որևէ պաշտոն կստանձնի:
Սերժ Սարգսյանը, փաստորեն, լրջորեն տրամադրվել է պատժել նախագահական ընտրություններում իր համար ոչ ցանկալի արդյունքներ ապահոված անձանց, ինչը սկսեց հենց իր փեսայից` նրան աքսորելով Վատիկան և մեկուսացնելով քաղաքական դաշտից:
Արդեն գրել ենք, որ նույն շարժառիթով արձակուրդ է գնացել նրա աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը»: