Խորթ հայրը ուժի գործադրմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ է արել դստեր նկատմամբ
Արթիկում անչափահաս աղջկա նկատմամբ ուժի գործադրմամբ բռնաբարության դեպք է բացահայտվել: News.am-ին հայտնի է դարձել, որ Արթիկի 40-ամյա բնակչին երեկ՝ մարտի 24-ին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Արթիկի բաժին:
Պարզվել է, որ սույն տղամարդը ուժի գործադրմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ է կատարել կնոջ անչափահաս դստեր նկատմամբ, ով 8-րդ դասարանի աշակերտուհի է:
Մայրը, տեղեկանալով աղջկա հետ կատարվածի մասին, դիմել է տեղի ոստիկանություն, ինչին հետևել են ոստիկանական գործողությունները: Տղամարդը ձերբակալված է:
Ոստիկանությունից դեպքի մասին մանրամասներ չեն հաղորդել, սակայն հաստատել են տեղեկությունն ու նշել են, որ երեխային տրվել է դատաբժշկական ուղեգիր: