Բաժիններ՝

Լևոն Արոնյանն առաջին պարտությունն է կրում. Հավակնորդների մրցաշար

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում կայանում է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը։ 9-րդ տուրում Հայաստանի թիվ մեկ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ուժերը չափում էր իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ։

Ցավոք, Լևոնը պարտիայի միջնամասում հայտնվեց չափազանց բարդ դիրքում, ու թեև նա ամեն կերպ փորձում էր դուրս գալ ստեղծված իրավիճակից, մրցակցին հաջողվեց խաղային դիրքի առավելությունը վերածել հաղթանակի։

Մրցաշարային աղյուսակի մյուս առաջատարը՝ նորվեգացի Մագնուս Կարլսենն ուժերը չափում էր ռուս Վլադիմիր Կրամնիկի հետ։ Այս պարտիայում շախմատիսները կիսեցին միավորը։ Ալեքսանդր Գրիշչուկ – Պյոտր Սվիդլեր հանդիպումը նույնպես խաղաղ  ելք ունեցավ։ Վասիլի Իվանչուկ – Թեյմուր Ռաջաբով հանդիպումն այս պահին շարունակվում է։

Այսպիսով, Հավակնորդների մրցաշարի միանձնյա առաջատարը դարձավ Մագնուս Կարլսենն, ով իր ակտիվում ունի 6 միավոր։ 2-րդ հորիզոնականում Լևոն Արոնյանն է (5.5 միավոր), իսկ Վլադիմիր Կրամնիկը վաստակած 5 միավորով շարունակում է հետապնդել առաջատարներին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս