Ես կուտեմ Լեոյի ոտքերը. Ռինկոնն՝ ընդդեմ Մեսսիի (տեսանյութ)
Արգենտինայի հարձակվող Լիոնել Մեսսիի վրա իսկական որս է հայտարել Վենեսուելացի կիսապաշտպան Թոմաս Ռինկոնը, ով նույնիսկ հայտարարել է դրա մասին։
Ակնհայտ է, որ նա չի սիրում Մեսսիին։ 2011-ին կայացած խաղում Թոմասը տոնեց իր թիմի հաղթանակը մրցակիցների ավագ՝ Լիոնելի աչքի առաջ։
Աշխարհի առաջնության որակավորման փուլից առաջ Ռինկոնը խոստացավ. «Ես կուտեմ Լեոյի ոտքերը»։ Ոտքերը, ճիշտ է, նա «չկերավ», սակայն կարողացավ ֆիզիկական վնասվածք հասցնել «Բարսելոնայի» առաջատարին՝ վնասելով նրա աչքը։
Այնուամենայնիվ, հակամարտությունում հաղթեց Մեսսին, ով օգնեց իր հավաքականին ջախջախել վենեսուելացիներին (3։0)։ Նա նաև բաց չթողեց առիթը՝ ծաղրելու Ռինկոնին՝ գեղեցիկ կերպով գնդակն անցկացնելով մրցակցի ոտքերի տակով։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը