Բաժիններ՝

Բուքմեյքերները չեն հավատում Հայաստանի հաղթանակին

Աշխարհի առաջնության որակավորման փուլում Հայաստանը երեքշաբթի օրը սեփական հարկի տակ ընդունելու է Չեխիայի ընտրանուն։

Բուքմեյքերական ընկերությունները այս խաղում առավել բարձր են գնահատում հյուրերի հնարավորությունները։ Հայաստանի հաղթանակի գործակիցը գնահատվում է 4.8 գործակցով, Չեխիայի հաղթանակը՝ 1.7, ոչ ոքին՝ 3.65։

Հիշեցնենք, որ բուքմեյքերները Հայաստանի հարցում նախկինում  բազմիցս սխալվել են։ Ամենակոպիտ սխալը եղել է 2011 թվականի սեպտեմբերի 6-ին, երբ Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ փուլում երեքշաբթի ուշ երեկոյան Հայաստանի հավաքականը մրցակցի դաշտում խոշոր՝ 4:0 հաշվով հաղթանակ տարավ B խմբում ֆավորիտներից մեկը համարվող Սլովակիայի թիմի նկատմամբ։ Հիշեցնենք, որ Հայաստանի հաղթանակի հավանականությունը, ըստ բուքմեյքերների, գրեթե զրոյական էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս