Հայաստանի հավաքականի հաջող ելույթը կարող է Չեխիայի գլխավոր մարզչի պաշտոնանկության պատճառ դառնալ
Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկն Աշխարհի առաջնության որակավորման փուլում Դանիայից կրած պարտությունից հետո (0։3) հայտարարել է, որ կարող է հեռանալ իր պաշտոնից։
«Եթե երեքշաբթի չհաղթենք Հայաստանին, ապա կհեռանամ հավաքականից։ Այս փուլում շատ միավորներ ենք կորցրել, չնայած ամեն ինչ դեռ կարելի է ուղղել։
Այս թիմը մի քանի անգամ ապացուցել է, որ կարողանում է սթափվել անհաջողություններից հետո։ Այժմ պետք է ցույց տանք՝ ինչի ենք ունակ»,- Բիլեկի խոսքերն է մեջբերում СЭ-online-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը