Գագիկի մարմինը նեխել է. մամուլ
«Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Աջափնյակ համայնքի 16-րդ թաղամասի 26 շենքում: 9-րդ հարկում միայնակ ապրող 65-ամյա տղամարդը մահացել է, և նրա դին 4 օր մնացել է տանը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.
«Հարևանները շքամուտքում տարածված հոտից են անհանգստացել ու դիմել հարազատներին: Պարզվել է՝ Գագիկի մարմինը նեխել է: «Ժողովուրդը» տեղեկացավ, որ նա ուներ երեխաներ, սակայն միայնակ էր ապրում:
Ըստ հարևանների՝ տղամարդն առողջական լուրջ խնդիրներ չի ոնեցել, ու կատարվածը շատ զարմանալի ու անսպասելի էր նրանց համար»: