Բաժիններ՝

Լիոնել Մեսսին և Անտոնելա Ռոկուցոն` ֆոտոշարքով

«Ոսկե գնդակի» քառակի դափնեկիր Լիոնել Մեսսին, ի տարբերություն շատ ֆուտբոլիստների, անձնական կյանքում աչքի է ընկնում համեստությամբ և իր ընտրյալի նկատմամբ մեծ նվիրվածությամբ: Արգենտինացուն երբեք չեք տեսնի տարբեր մոդելների, գեղեցկուհիների ուղեկցությամբ կամ երեկույթների ժամանակ: Նրա և Անտոնելա Ռոկուցոյի սիրո պատմությունը սկսվել է 2009թ., սակայն նրանք մեծացել են նույն բակում և միմյանց ճանաչում էին դեռևս 5 տարեկանից: Հետագայում Մեսսին ընտանիքի հետ տեղափոխվեց Բարսելոն քաղաք, որտեղ հաճախում էր կապտանռնագույնների մարզադպրոց` միաժամանակ բուժվելով թերաճության դեմ: Ապագայում Մեսսին ոչ միայն հաղթահարեց առողջական խնդիրները, այլև դարձավ պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Լիոնելն արձակուրդներն անցկացնում էր հարազատ Ռոսարիո քաղաքում: 2009թ Սուրբ Ծննդյան տոներին նա պատահաբար տարիներ անց հանդիպեց Անտոնելային, և սկսվեց նրանց սիրավեպը: Չնայած զույգը փորձում էր թաքցնել հարաբերությունները՝ արգենտինացի լրագրողներին հաջողվեց մի քանի անգամ լուսանկարել նրանց միասին զբոսնելիս և տարբեր վայրեր հաճախելիս:



Լիոնելը և Անտոնելան այլևս թաքցնելու խնդիր չունեին և Բուենոս-Այրեսում բնակարան գնեցին, որտեղ բնակվում էին, երբ ֆուտբոլիստը տարբեր առիթներով վերադառնում էր հայրենիք: 2012թ նոյեմբերին Ռոկուցոն որդի պարգևեց Մեսսիին, ում կոչեցին Տիագո:








Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս