Հաջորդ մրցաշրջանում Ատլետիկոյի մարզաշաիկին Azerbaijan-ի փոխարեն կարող է Bwin-ը հայտնվել
Մադրիդի «Ատլետիկոն» կարող է նոր հովանավոր ունենալ։
«Ատլետիկոն» հաջորդ մրցաշրջանում ամենայն հավանականությամբ կհայտնվի Չեմպիոնների լիգայում, և դա է պատճառը, որ նրանք գրավել են նոր հովանավորների ուշադրությունը, որոնց մեջ է նաև Bwin ընկերությունը՝ մադրիդյան մյուս ակումբի՝ «Ռեալի» տիտղոսավոր հովանավորը։
Bwin-ի և «արքայական» ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է ամռանը, և ընկերությունը դեմ չէ «Ատլետիկոյի» հետ պայմանագիր կնքելուն, որի գլխավոր հովանավորն է Azerbaijan-ը։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիների հետ գործարքն իսպանական ակումբին 12 մլն եվրո էր բերել։
«Ատլետիկոն» մտադիր է ավելի շահավետ պայմանագիր կնքել, և Bwin-ը հիանալի թեկնածու է դրա համար։ Այս մասին տեղեկանում ենք Football Espana-ից։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը