Օզբիլիսի վնասվածքը լուրջ չէր, և նա այսօր կմիանա հավաքականին
Քիչ առաջ football365-ից տեղեկացանք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի վնասվածքը լուրջ չէ, և նա այսօր կմիանա հավաքականին։ Ավելի լավ լուր չէր էլ կարող լինել, քանի որ հավաքականը լուրջ կադրային խնդիրներ ունի, և Օզբիլիսի վերադարձով նրանց մի մասը կլուծվի։
Այդ մասին հայտնի դարձավ Հանրային հեռուստատեսության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման անոնսից, որի հյուրը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն է: Հաղորդումը եթերում կլինի Իսպանիա-Ֆինլանդիա խաղի հեռարձակումից առաջ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը