Գալաթասարայը ցանկանում է գնել Ռոբենին
«Գալաթասարայի» մարզչական շտաբը հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենի ծառայություններով։
Ինչպես հայտնում է Kicker-ը, հոլանդացի ֆուտբոլիստը մինչև 2015 թվականը գործող պայմանագիր ունի «Բավարիայի» հետ, սակայն թուրքական ակումբի նախագահ Ունալ Այսալը մտադիր է ամեն ինչ անել Ռոբենին իր թիմ տեղափոխելու համար։
Հիշեցնենք, որ գերմանական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիցֆելդը հայտարարել է, որ Ռոբենն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է «Բավարիան»։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը