Բաժիններ՝

4 մարզպետ կազատվի աշխատանքից. մամուլ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ մեր թղթակցին՝ իրազեկ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը մտադիր է առաջիկայում չորս մարզպետների փոփոխություն կատարել: Խոսքը Կոտայքի, Արմավիրի, Տավուշի և Վայոց Ձորի մարզպետների մասին է:

Սույն փոփոխությունները, ըստ նույն աղբյուրների, ուղիղ կապ ունեն այս մարզերում արձանագրված փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների հետ: Առանձնակի դժգոհությունը մասնավորապես Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանից է, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանից:

Առաջին հայացքից տարօրինակ է թվում Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի պաշտոնանկության մասին տեղեկությունը, քանի որ սույն մարզում Սերժ Սարգսյանը, ըստ պաշտոնական թվերի, գրեթե կրկնակի առավելությամբ հաղթել է, սակայն մարզկենտրոն Եղեգնաձորում նա պարտվել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Մարզպետների փոփոխությունը ծրագրված է իրականացնել ապրիլի 9-ից հետո»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս