ՀՀԿ ԳՄ-ն նիստ է արել

Հայաստանի Հանրապետական կուսակցության մարտի 21-ի գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական հարցեր եւ ՀՀԿ-ի` Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագիրը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Նիստի ժամանակ հաստատվել է նաեւ Երեւանի ավագանու ընտրություններում կուսակցության նախընտրական ծրագիրը»,- ասաց նա:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է Երեւանի Ավագանու ընտրություններին «Հանրապետական» կուսակցության մասնակցության համամասնական ընտրացուցակը: Այն բաղկացած է 195 հոգուց: Ցուցակը գլխավորում է  Տարոն Անդրանիկի Մարգարյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստին զուգահեռ ՀՀԿ գրասենյակի մոտ ակցիա են անցկացրել Բուզանդի փողոցի բնակիչները, որոնց բնակտարածքները պետական գերակա շահ էին ճանաչվել: Նրանք բողոքել են, որ իրենց խնդիրը մինչ օրս չի լուծվում եւ դժգոհել են նաեւ կատարված չափագրումներից: Ակցիայի ընթացքում նրանց մոտեցել է քաղաքապետարանի աշխատակից Արթուր Կարապետյանը, ով առաջարկել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հանդիպել քաղաքապետարանում: Պայմանավորվածությունից հետո ակցիայի մասնակիցները հեռացել են:

Տեսանյութեր

Լրահոս