Րաֆֆի Հովհաննիսյան. Մայրս բժշկուհի է, որը միշտ մտահոգված է եղել իմ գիրությամբ, հիմա ինձ վրա չի կարող խոսել (տեսանյութ)

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իր համար մեծ ուժ և օրհնանք էր, որ հայրն ու մայրը եկել էին զորակցելու իրեն: «Ծնողներս են տվել են ինձ հայեցի կրթություն, լեզվի արժեքների, մշակույթի, անկախության, պետականության, մեր ազգի նկատմամբ նվիրման դասերը: ինձ համար մեծ ուժ է, օրհնանք, որ միացել են ինձ՝ զորակցելու համար:

Մայրս բժշկուհի է, որը միշտ մտահոգված է եղել իմ գիրությամբ, հիմա ինձ վրա չի կարող խոսել (ծիծաղում է,- Տ.Մ.), բայց դրանից բացի ծնողական հույզ ու լիցք են տալիս ինձ: Կաբինետի մեջ նստածը ասում է, թե մասոն են, սատանա. համոզված եմ, որ հայրս ու մայրս տեսան ճշմարտությունը, տեսան, թե որտեղ է, սուտն ու որտեղ է կեղծիքը»,- նշեց նա՝ հայտարարելով, որ այսօր Ազատության հրապարակում է նաև իր մինուճար աղջիկը՝ Շուշին::

Տեսանյութեր

Լրահոս