ՀԱԿ-ը ևս ներկայացրեց փաստաթղթերը. նախընտրական ցուցակը կազմված է 42 անունից
Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է նաև «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փաստաթղթերը և կուսակցության համամասնական ցուցակը, որով կուսակցությունը պատրաստվում է մասնակցել մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություներին:
ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը 168.am-ին տեղեկացրեց, որ կուսակցության լիազոր ներկայացուցիչները` Վլադիմիր Կարապետյանի գլխավորությամբ, ներկայացրել են փաստաթղթերը: ՀԱԿ ցուցակը կազմված է 42 անունից: Ցուցակը գլխավորում է Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, երկրորդ տեղում «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադևոսյանն է, երրորդը` Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների մասնակցույթան վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը կուսակցությունները պետք է ներկայացեն մինչև մարտի 21-ը ժամը 18:00: