ԲՀԿ-ն նույնպես ներկայացրեց փաստաթղթերը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնպես անհրաժեշտ փաստաղթղթերը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով` մասնակցելու Երևանի ավագանու մայիսի 5-ին կայանալիք ընտրություններին:
ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը 168.am-ին տեղեկացրեց, որ առյաժմ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացրել են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
ԿԸՀ մամուլի քարտուղարը նշեց, որ հնարավորինս սեղմ ժամկետում ԿԸՀ-ն կհրապարակի կուսակցությունների համամասնական ցուցակները: Հերմինե Հարությունյանը չբացառեց, որ այսօր երեկոյան ցուցակներն արդեն հասանելի լինեն ԿԸՀ-ի պաշտոնական կայքում` elections.am-ում: