Բաժիններ՝

Մայիսին Apple-ը կսկսի հավաքել նոր iPhone-ը

Apple-ի գործընկերները մայիս ամսին կսկսեն մատակարարել նոր մոդելի iPhone-ի բաղադրիչները: Այս մասին հայտնում է DigiTimes-ը՝ հղում անելով կիսահաղորդիչների արդյունաբերության իր աղբյուրներին:

Հիշեցնենք, որ մարտի սկզբին iMore կայքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ Apple ընկերությունը ծրագրում է թողարկել նոր iPhone օգոստոս ամսին, այսինքն՝ ներկայիս արդիական մոդելի` iphone 5-ի թողարկումից մոտավորապես 11 ամիս անց:

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, նոր սմարթֆոնը կպահի iPhone 5-ի դիզայնը, սակայն սարքավորման տեխնիկական բնութագրիչները կբարելավվեն: Ակնկալվում է, որ Apple-ը կօգտագործի ավելի հզոր պրոցեսոր և տեսախցիկ՝ ավելի բարձր կետայնությամբ:

hero_backՀամարժեք տեղեկատվություն ընկերությունից ստացվել էր iPhone 3GS-ի և iPhone 4S-ի թողարկման ժամանակ: Ի դեպ, այդ սարքավորումները նախորդներից աննշան են տարբերվում:

Apple-ը թողարկել է iPhone-ի առաջին մոդելը 2007թ.: Այդ օրվանից մինչ օրս ընկերությունը վաճառել է ավելի քան 300 մլն տարբեր սերնդների iPhone-ներ: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս