Բաժիններ՝

ՀՀԿ-ում Բոլորը սպասում են Սերժ Սարգսյանի խոսքին. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում են ՀՀԿ մեր աղբյուրները, կարծարծվեն կազմակերպչական հարցեր` Երևանի ավագանու ընտրություններին առնչվող:

ՀՀԿ-ում անհամբեր սպասում են, թե երբ են առաջնորդի  ներկայությամբ կարծիքներ հայտնելու վերջինիս ասուլիսում հնչած «բոց» մտքերի, «անչափ մարդկային, անկեղծ պահվածքի» մասին:

ՀՀԿ-ականները չեն ասում, սակայն անհամբեր սպասում են, թե Սերժ Սարգսյանը գոնե հիմա ինչ-որ բան կասի՞ նոր նշանակումների մասին, թե՞ ոչ: Ըստ լավատեղյակների` Սերժ Սարգսյանը շարունակելու է իր լռության ուխտը մինչև ընտրությունների ավարտ: Ում հետ պետք է, նա արդեն խոսել է և ասել, որ իրենց պոստերը կպահեն, եթե  կաշվից դուրս գալով աշխատեն ՀՀԿ-ի համար հաղթանակ ապահովելու համար: Դա վերաբերում է և օրենսդիրին, և գործադիրին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս