Բաժիններ՝

ԵՄ-ն ցանկանում է 10 մլրդ եվրո ներդնել Կենտրոնական Ասիայի հետ ՌԴ-ն շրջանցող փոխադրամիջանցքի ստեղծման համար

Եվրամիությունը մտադիր է ներգրավել մինչև 10 միլիարդ եվրոյի ներդրումներ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա Անդրկովկասի և Թուրքիայի տարածքով Ռուսաստանը շրջանցող փոխադրամիջանցքի ստեղծման համար։ Այս մասին նշվում է Եվրահանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրությունը։

Բրյուսելում հունվարի 29-ին բացվել է ԵՄ-Կենտրոնական Ասիա տրանսպորտային հաղորդակցության ներդրողների համաժողովը, որին մասնակցում են տարբեր կառավարությունների ներկայացուցիչներ, ֆինանսական կազմակերպություններ՝ քննարկելու Անդրկասպյան փոխադրամիջանցքը վերափոխելու համար անհրաժեշտ ներդրումները։

Համաժողովի առաջին օրն այդ նպատակների համար 2,97 միլիարդ եվրո հատկացնելու մասին պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

«Եվրոպական ներդրումային բանկն այսօր ստորագրել է 1,47 մլրդ եվրոյի հատկացման մասին փոխըմբռնման հուշագիր Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի կառավարությունների և Ղազախստանի զարգացման բանկի հետ։ Այսօր ավելի ուշ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ղազախստանի հետ կստորագրի փոխըմբռնման հուշագիր 1,5 մլրդ եվրոյի ներդրումային գծի վերաբերյալ», – նշված է հաղորդագրությունում։

Ներդրողների համաժողովին մասնակցում են բարձրաստիճան ներկայացուցիչներ Եվրահանձնաժողովից, ԵՄ անդամ երկրներից, Կենտրոնական Ասիայից, ինչպես նաև Կովկասի երկրներից և Թուրքիայից։ Համաժողովին ներկա են նաև մասնակիցներ Մեծ 20-յակի երկրներից։

«ԵՄ-ն վճռականորեն խրախուսում է Կենտրոնական Ասիայի հետ ուղղակի տրանսպորտային հաղորդակցության հաստատումը Սև ծովի և Կովկասի տարածաշրջաններով՝ լիակատար գործընկերությամբ Կենտրոնական Ասիայի երկրների, Թուրքիայի, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրների հետ, որոնք ակտիվորեն մասնակցում են ներդրողների համաժողովին», – նշված է Եվրահանձնաժողովի հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս