Ադրբեջանի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգելու որոշումը

Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ադրբեջանում կեղծ մեղադրանքներով կալանավորված Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի բողոքը և ուժի մեջ է թողել նրա կալանքը 4 ամսով երկարաձգելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հունվարի 25-ին առաջին ատյանի դատարանը Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 4 ամսով երկարաձգելու որոշում էր կայացրել։ Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանին 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել 2023 թվականի սեպտեմբերի 28-ին։ Նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված ստորաբաժանումներ և/կամ խմբեր ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու» հոդվածներով։ Ադրբեջանի իրավապահ մարմինները Վարդանյանին ապօրինի առևանգել և ձերբակալել էին Լաչինի միջանցքից՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին։

Տեսանյութեր

Լրահոս