«Ինտեր»-ը հաղթել է «Ֆիորենտինա»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցել է «Ֆիորենտինա»-ի հետ:
Միլանյան ակումբին հաջողվել է առավելության հասնել նվազագույն հաշվով: «Ինտեր»-ի միակ և հաղթական գնդակը խփել է աշխարհի գործող չեմպիոն Լաուտարո Մարտինեսը` 14-րդ րոպեին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին:
Այս հաղթանակից հետո էլ «Ինտեր»-ը շարունակում է գլխավորել Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը: Թիմն ունի 54 միավոր: Երկրորդ տեղում գտնվող «Յուվենթուս»-ն ունի 53 միավոր: Բայց թուրինյան ակումբը մեկ հանդիպում շատ է անցկացրել: