Տիկին Վարդիթերը շրջում է Ազատության հրապարակում, ձեռքով բարևում քաղաքացիներին (տեսանյութ)

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը՝ Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը, ով այսօր ԱՄՆ-ից այցելության է եկել հացադուլ հայտարարած իր որդուն, շարունակում է մնալ Ազատության հրապարակում՝ որդու կողքին:

Նա ակտիվ շփվում է քաղաքացիների հետ, ձեռքով բարևում նրանց ու զրուցում: Ներկա կանանցից մեկն անգամ նրան գիրք նվիրեց՝ արձագանքելով՝ «ինչ լավ է, որ կաս մեծ մայրիկ», ու համբուրեց վերջինիս ձեռքը:

Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին տիկին Վարդիթերը դասական երաժշտություն ուկնդրեց, հետո իր ձեռքի կակաչները, որոնք ստացել էր Ազատության հրապարակում, նվիրեց երիտասարդ ջութակահարին:

Ինչպես տեղեկացրել էր 168.am-ը՝ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց նաև նրա հայրը՝ Ռիչարդ Կ. Հովհաննիսյանը, ում գնալուց հետո, սակայն, տիկին Վարդիթերը շարունակում է մնալ հրապարակում:

Մանրամասները 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս