Բաժիններ՝

Վերին Լարսը բացվել է մեծ բեռնատարների համար

Մաքրման աշխատանքներ իրականացնելուց հետո Ռուսաստանի հետ սահմանի «Վերին Լարս» մաքսային անցակետով ավտոտրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների համար: Այս մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից։

Ըստ Վրաստանի ավտոճանապարհների վարչության հաղորդագրության՝ Միջազգային նշանակության Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում հունվարի 24-ից սահմանափակումներ էին մտցվել ձնամրրիկի և վատ տեսանելիության պատճառով։ Տրանսպորտի այլ տեսակների համար երթևեկությունն ազատ է։

Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի ռեժիմով, Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում` միայն ձնահյուսերից պաշտպանված թունելներով:

Կցորդիչներով, կիսակցորդիչներով և M3 կատեգորիայի 22-ից ավելի նստատեղ ունեցող (վարորդի նստատեղը չհաշված) տրանսպորտային միջոցների երթևեկությունը միակողմանի կարգով կիրականացվի թունելներով։

Այս ռեժիմով երթևեկությունն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031